ՀՀ ՊՆ-ն մասնակցում է Չինաստանում ՄԱԿ-ի շտաբային սպաների դասընթացներին

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մասնակցում են նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 8-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում անցկացվող ՄԱԿ-ի շտաբային սպաների դասընթացներին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Չինաստանի մայրաքաղաքում՝ Պեկինում, նման դասընթաց անցկացվել էր նաև 2016 թ.: Այդ ժամանակ մասնակցել էր 22 երկրից 39 ներկայացուցիչ:

Երկշաբաթյա դասընթացն անցկացվում է անգլերենով: Այն ներառում է միջազգային իրավունքի, մարդու իրավունքների, ՄԱԿ-ի խաղաղապահների վարքականոնի, հակաճգնաժամային կառավարման կուրսեր:

Դասընթացի մասնակիցները տեսական մասից զատ պետք է անցկացնեն նաև ֆիզիկական պատրաստության պարապմունքներ: Դասընթացին մասնակցում են ՄԱԿ-ի խաղաղապահ սպաներ: Այն անցկացվում է ՄԱԿ-ի և Չինաստանի պաշտպանության նախարարության համագործակցությամբ՝ վերջինիս կոորդինացմամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանը 2014 թ. միացել է Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահական առաքելությանը: Ներկայում այդ երկրում ծառայում է ՀՀ ԶՈւ 32 խաղաղապահ:

Հայաստանը նաև ներգրավված է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահական առաքելությանը՝ 125-130 խաղաղապահով:

 

 

razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով