ՀՀ նախագահը ստորագրել է ներմուծվող ռազմական արտադրանքը ԱԱՀ-ից ազատելու մասին օրենքը

Նոյեմբերի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է ԱԺ ընդունած օրենքը, որով ՀՀ և այլ երկրների միջև միջպետական համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից:

Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը:

Օրենքն Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է նոյեմբերի 17-ին:

Այսպիսով՝ և´ 200 մլն դոլարի վարկի և´ հետագայում կնքվելիք միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում ՀՀ ԶՈւ համար Հայաստան բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից:

Հայաստանը Ռուսաստանի հետ զենքի գնման համար 200 մլն դոլարի վարկի համաձայնագիր է կնքել  2015թ. հունիսի 26-ին, որն այժմ գործում է: Այդ համաձայնագրով՝ Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերում 200 մլն դոլարի սպառազինություն և ռազմական տեխնիկա: Պատվիրած զենքի ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ։

Համանման ևս մի համաձայնագրի մասին հայտնի է դարձել 2017-ի հոկտեմբերին, որով Հայաստանը պատրաստվում է Ռուսաստանից զենքի գնումների համար ևս 100 մլն դոլարի վարկ վերցնել:

 

 

Razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով