Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի բնակչուհի՝ Ջավահիր Աղաջանյանը, ով ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրել է որդուն՝ Միշա Աղաջանյանին, պնդում է, որ որդին ողջ է:
Երբ 4news.am-ին տեղեկացրեցին այս ողբերգական պատմության մասին, անտարբեր չէինք կարող անցնել ու ակամայից հարց առաջացավ ինչո՞ւ է մայրը կարծում, որ որդին ողջ է: Միշա Աղաջանյանի դին ծնողները չեն տեսել, դագաղը ծնողներին են հանձնել փակ վիճակում, քանի որ պայթյունի հետևանքով մարմնի մասերը չեն կարողացել հավաքել:
Մեր նկարահանող խումբը հասավ Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղ, տեղում զրուցելու Միշա Աղաջանյանի հոր և մոր հետ: Հայրը պատմեց, որ երազում միշտ տեսնում է որդուն և մեզ հետ զրույցի ժամանակ ծնողները անընդհատ ասում էին, որ որդին ողջ է, նույնիսկ գերազմանը նրանք չեն սարքում, որովհետև մտածում են, որ որդին հրաշքով հայտնվելու է: Իսկ ամբողջ պատմությունը սկսվեց ու ավելի ծնողների ցավը սաստկացավ, երբ տիկին Ջավահիրը, ով աշխատում է տեղի դպրոցում, դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Սիլվարդ Հայրապետյանը նրան արհամարհական տոնով ասում է.
– Աչքդ լույս, տղադ ողջ է ու մոսկվաներում ֆռֆռում է:
Տիկին Ջավահիրը պահանջել է, թ՞ե որտեղից նրան այդ ինֆորմացիան, մինչդեռ Սիլվարդ Հայրապետյանը վրդովվել է, անգամ տիկին Ջավահիրի ասելով՝ ձեռք է բարձրացրել իր վրա: Սիլվարդ Հայրապետյանը մինչդեռ փաստեր չի ներկայացրել որդու ողջ լինելու և նրա գտնվելու վայրի մասին: Կապ հաստատեցինք նաև Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի դպրոցի տնօրեն՝ Ալբերտ Նազարեթյանի հետ, ով բարեհամբույր պատասխանեց 4news.am կայքի հարցերին:
Նա պարզաբանեց, որ երկու կողմերին էլ խնդրել է անձնական խնդիրները դպրոցի պատերից դուրս հանել, որովհետև գոյություն ունեն ավելի բարձրագույն խնդիրներ: Մենք բոլորս պարտավոր ենք հերոսին մեծարել և հարգել նրա հիշատակը, քանի որ այդ հերոսը մեր դպրոցի սանն է եղել և մենք չենք կարող նրան չմեծարել և աչքաթող անել:
Բայց խնդրել է երկու կողմերին որ այս միջադեպը դպրոցից դուրս լինի, որովհետև դպրոցը ավելի գերակա խնդիրներ ունի: Իսկ դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Սիլվարդ Հայրապետյանը չցանկացավ անգամ պատասխանել մեր հարցերին:
4news.am կայքը պատրաստ է լուսաբանել նաև Սիլվարդ Հայրապետյանի մեկնաբանությունը այս միջադեպի կապակցությամբ:
Նյութը պատրաստեց լրագրող ̀ Արթուր Հայրապետյանը
Մանրամասները ̀ 4news.am-ի տեսանյութում
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news