Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին նվիրաբերվել է բացառիկ արժեք ներկայացնող գորգ

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտին նվիրաբերվել է բացառիկ արժեք ներկայացնող գորգ: Այն Հայոց ցեղասպանության թանգարանին է նվիրաբերվել Ասպետ Համալյանի (կտակատար) և Լիբանանում Հայաստանի դեսպանատան միջոցով՝ համաձայն բեյրութաբնակ բժիշկ Հրայր-Մկրտիչ Սրապյանի կտակի: Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքը:

Այս նվիրատվությամբ նվիրատուն կարևորել է Հայոց ցեղասպանության հիշողության պահպանումն ու փոխանցումը սերունդներին:

Համադան տեսակի այդ գորգը գործել են Ղազիրի որբանոցի սանուհիերը 1925 թ.: Նրանց գործած համանման գորգ նվիրվել է ԱՄՆ նախագահ Ք. Քուլիջին՝ որպես երախտագիտություն ամերիկացի ժողովրդին հայերին ցուցաբերած օգնության համար: 1920-ականներին Ղազիրի որբանոցում էին ապաստանել ցեղասպանությունից մազապուրծ շուրջ 1400 հայ որբուհիներ, որոնք ի թիվս այլ արհեստների, սովորում էին նաև գորգագործություն: 1923-1930թթ. այստեղ գործվում է 3000-ից ավելի գորգ, շուրջ 1000 որբ հայուհիներ ստանում են գորգագործի վկայագրեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գորգը պատկանել է բեյրութաբնակ Սրապյանների ընտանիքին և ավելի քան 90 տարի պահվել է իբրև մասունք: Նվիրատուի հայրը Հայոց ցեղասպանությունը վերապրած Հովհաննես Հակոբի Սրապյանն է (ծնվ. 1899 թ.), ով 1915 թ. տարագրվել է հայրենի Հուսեյնիկ գյուղից (Խարբերդի նահանգ): Կոտորածներից մազապուրծ Հովհաննեսը հաստատվել է Հալեպում, ապա՝ Բեյրութում: Նա Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի տարբեր որբանոցներում, այդ թվում նաև Ղազիրի, աշխատել է իբրև ատամնաբույժ:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով