Հայաստանը Ադրբեջանին է հանձնել միջդիրքային գոտում հայտնաբերած ադրբեջանցի զինծառայողի դիակը

Նոյեմբերի 28-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի Երասխ-Սադարակ հատվածում ԿԽՄԿ միջնորդությամբ Ադրբեջանին է փոխանցվել միջդիրքային գոտում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի դիակը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Նոյեմբերի 23-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր ՀՀ ԶՈւ զինծառայողները միջդիրքային գոտում ադրբեջանցի զինծառայողի դիակ են հայտնաբերել:

Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել էր տեղեկությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում նշվում էր, որ Նախիջևանի Օրդուբադի շրջանի դիմաց՝ Հայաստանի սահմանի մոտ հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Ջալիբեյլի Բահրուզ Փարվիզ օղլուի (Cəlilbəyli Bəhrüz Pərviz oğlu) դին:

Ավելացնենք, որ 2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից մեզ հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 52 մահացած զինծառայողի անուն, ևս զինծառայողի անուն էլ հայտնի չէ:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով