Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կա 2 զոհ, 2 վիրավոր. մահացածները վերադառնում էին հարսանեկան արարողությունից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ԼՐԱՑՎԱԾ

Загрузка...

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում, ճակատ-ճակատի բախվել են «Mercedes» մակնիշի 41 NX 001 համարանիշի և «Nissan Qashqai» մակնիշի 19 ՕՕ 048 համարանիշի ավտոմքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ 2-ն էլ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Վիրավորներին և մահացածներին «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Սևանի հրշեջ-փրկարարները՝ ճանապարհային ոստիկանների հետ:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել վաշտի հրամանատարն ու դասակի հրամանատարը, որից հետո դասակի հրամանատարը վերադարձել է դեպքի վայր:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի և ծառայության գծով տեղակալ Ղազար Դավթյանի գլխավորությամբ:

Այս պահին վթարի վայրում տեղազննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները՝ վարչության պետ Արտավազդ Ղազարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Սևանի քնչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայր ժամանած՝ մահացածների հարազատները ասում էին, որ նրանք աշխատում էին ոստիկանության Մարտունու բաժնում և վերադառնալիս են եղել հարսանեկան արարողությունից:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, ոչ մի խոչընդոտ երթևեկության համար չի եղել: 27.11.2017 9:40 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Սևանի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Mercedes-ը վարել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 25-ամյա Մարատ Կիրակոսյանը, Nissan-ը վարել է Երևան քաղաքի Ազատության պողոտայի բնակիչ, 57-ամյա Արմեն Կիրակոսյանը:

Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Մ. Կիրակոսյանը, ուղևոր, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի բնակիչ, 28-ամյա Գրիգոր Կարապետյանը տեղում մահացել են, Nissan-ի վարորդ Ա. Կիրակոսյանը տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևոր, Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի բնակիչ, 56-ամյա Կարեն Մամիկոնյանը տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Պարզվել է, նաև, որ մահացածներից Մ. Կիրակոսյանը աշխատում էր Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Ոստիկանության Մարտունու բաժնում՝ որպես ձերբակալվածների պահման վայրում ոստիկան, կոչումով՝ Ոստիկանության կրտսեր սերժանտ էր, իսկ Գ. Կարապետյանը աշխատում էր Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Ոստիկանության Մարտունու բաժնում՝ որպես հերթապահի օգնական, կոչումով՝ Ոստիկանության ավագ սերժանտ էր:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© shamshyan.com

Նմանատիպ նորություններ

ԱԱԾ պետի պաշտոնավարումը կախված է Սանասարյանի գործի... «Իրատես» թերթը գրում է. «Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի շուրջ ստեղծված իրավիճակը ներիշխանական կյանքում ամեն ինչ իրար է ...
Լիլիթ Մակունցի համար ԱԺ-ն նոր «Տոյոտա Քեմրի» է գնե... «Լիլիթ Մակունցի համար ԱԺ-ն նոր «Տոյոտա Քեմրի» է գնել, նա չի ցանկացել Վահրամ Բաղդասարյանին սպասարկող մեքենան իրեն սպասարկի, իսկ հանձնաժողովի նախագա...
Քարաթափման հետևանքով Կապան-Քաջարան ճանապարհահատված... ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Մ2 Երևան-Երասխ-Գորիս-...
Ամբոխը ստացավ այն, ինչի դեմ առերևույթ պայքարում էր... Ով էր ճիշտ և ով սխալվեց ———— Անցած տարի այս օրը անսպասելի ձևակերպում հնչեց։ Անսպասելի ոչ թե բովանդակության, այլ ձևի առումով։ Թեև ասում են...
Հիմա ով՞ է մեղավոր ձեր խնդիրների համար,հիմա ում՞պե... Մեկ տարի է Սերժ Սարգսյանը երկրի ղեկավար չի:Մարդիկ ինչ՞էին սպասում և ինչ ստացան: Սպասում էին համերաշխություն և սեր,ստացան բաժան բաժան եղած հասար...
«Եվրոպական ամբիոններից քեզ հռչակել ես` որպես ժողով... Ախպե'ր, բա դու առավոտվանից իրիկուն Եվրոպական ամբիոններից քեզ հռչակել ես` որպես ժողովրդի ընտրյալ, բա էտ Ղարաբաղի հարցը ինչի՞ ես ուզում փաթաթել ժողո...
Ես մի քիչ այդ մոդայից հետ եմ ընկել. Ս. Սարգսյանը ս... Տեսանյութը՝ 168. am-ի https://youtu.be/qKtOKYX5R60
Պուտինը չի ընդունում Քոչարյանի, Խաչատուրովի հանդեպ... «Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, գազի գնի հարցն անընդհատ ձգձգվում է, պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, թե բանակցությունները շարունակվ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...