Լևոն Արոնյանը բարելավել է իր վարկանիշը

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը մասնակցել է Եվրոպայի թիմային առաջնությանը:

Հայ գրոսմայստերն անցկացրել է 7 մրցախաղ, որոնցում տարել է երկու հաղթանակ, 5 պարտիա ավարտել ոչ-ոքի:

Դրա շնորհիվ Լևոն Արոնյանը բարելավել է իր վարկանիշը: 2700chess.com-ի համաձայն՝ հայ շախմատիստն իր վարկանիշն ավելացրել է 1.2 միավորով և այժմ այն կազմում է 2802.2: Արոնյանը գտնվում է երկրորդ տեղում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վարկանիշը 2837 միավորով գլխավորում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Armsport

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով