Ի՞նչ հարցեր է քննարկել Սերժ Սարգսյանը գործարարների հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք գրել էինք, որ նախորդ շաբաթ Սերժ Սարգսյանն Աղվերանում՝ «Էլիտ գրուպի» հիմնադիր Արմեն Մկոյանին պատկանող «Բեսթ Վեսթերն Աղվերան» հյուրանոցում իր ավանդական հանդիպումն է ունեցել գործարարների հետ։

Սերժ Սարգսյանն ու գործարարներն ամեն տարի հավաքվում են Աղվերանում եւ խաշի կամ բլոտի սեղանի շուրջ քննարկում երկրի տնտեսական հարցերը։ Այս հանդիպումների ժամանակ երբեմն կարեւոր որոշումներ են կայացվում, օրինակ՝ նախարարների նշանակում-ազատում եւ այլն։ Թե այս անգամ ինչ որոշումներ են կայացվել, կիմացվի առաջիկայում։

Այդ օրը, երբ նախագահն այցելում է «Բեսթ Վեսթերն», հանգստացողների ռեժիմը խախտվում է, նրանք գուցե ուրախանում են նրան մոտիկից տեսնելով, բայց հյուրանոցում խստացվում է անվտանգությունը, ու սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժի հնարավորությունը»:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով