Երրորդմասցի Լյովիկի գործով «մեր» ընթերական անհետացել է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի ամիս է՝ Երրորդմասցի Լյովիկի և նրա երկու ընկերների սպանության գործով առանցքային ընթերակային՝ Յուրի Գալստյանին, դատարանը չի կարողանում հայտնաբերել:

Երեկ սույն գործով դատական նիստում ևս մեկ անգամ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ ընթերակա Յուրի Գալստյանը դեռեւս օգոստոսից բացակայում է Հայաստանից: Այդ մասին են վկայում ՍԵԿՏ համակարգով, ինչպես նաեւ բնակության վայրից ստացված տեղեկությունները:

Ապա նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց. «Այսպիսով, մեր ընթերակա Յուրի Գալստյանը բացակայում է Հայաստանից»: Ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը, ի պատասխան դատավորի այս հայտարարության՝ ասաց. «Որ «մեր ընթերական է»՝ դեռ հարց է՝ զննության արձանագրությունը ստորագրած, 1956 թվականին ծնված Յուրի Գալստյանի վերաբերյալ տեղեկություն է ստացվել, որ այդպիսի մարդ գոյություն չունի, իսկ հիշյալ հասցեում բնակվում է 1957 թվականին ծնված Յուրի Գալստյանը… Հրապարակեք տվյալներ, որ արձանագրության մեջ նշված Յուրի Գալստյանին գտել եք, որտե՞ղ է, ի՞նչ տվյալների հիման վրա եք գտել, և այն անձը, որը Ռուսաստան է մեկնել, արդյո՞ք նույն անձն է, որը ստորագրել է արձանագրությունը…»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեղադրող Արամ Արամյանը հայտարարեց, որ այս հարցը ենթակա է քննության դատական վիճաբանության փուլում, ապա անդրադառնալով տարեթվին ասաց, որ գուցե տպագրական սխալ է եղել:

Բոլոր երեք ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը, սակայն, պնդեց, որ եթե քննչական գործողությանը մասնակցած անձն իրոք գոյություն ունի, գա ու հարցաքննվի դատարանում:

Լուսինե Սահակյանը, սակայն, պնդեց, որ եթե գոյություն ունի Յուրի Գալստյան անձը, թող գա ու հարցաքննվի, բայց այդպիսի անձ՝ այդ տարեթվին ծնված, գոյություն չունի… Հիշյալ արձանագրությունը մեղադրողի ապացույցն է, պարզ է, որ ինքն իր ապացույցը պիտի «ատամներով պահի»: Բայց որպեսզի այդ ապացույցը ապացուցողական նշանակություն ունենա, այդ ընթերական պետք է ներկայանա ու հարցաքննվի: Իսկ եթե չկա այդ անձը, պետք է փաստենք, որ զննության գործողությանը մեկ ընթերակա է մասնակցել, այդ ընթերակային լսել ենք ու կարող ենք ասել, որ ընդհանրապես այդ գործողությանը ընթերակայի մասնակցությունը խիստ հարաբերական է»,- հայտարարեց նա::

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պաշտպան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ միջնորդություններ ունի՝ ապացույցների անթույլատրելիության վերաբերյալ, հնարավոր է՝ միջնորդություններ լինեն նաև նոր ապացույցներ ձեռք բերելու վերաբերյալ: Այդ միջնորդություններին պատրաստվելու համար Լուսինե Սահակյանը խնդրեց հետաձգել դատական նիստը»։

 

 «Հայկական ժամանակ» օրաթերթ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով