ԵԱ. Բասկետբոլի Հայաստանի հավաքականը գլխավորում է Բ ենթախմբի մրցաշարային աղյուսակը

Բասկետբոլի Եվրոպայի 2021 թվականի առաջնության ընտրական առաջին փուլի երկու տուրից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով գլխավորում է Բ ենթախմբի մրցաշարային աղյուսակը: Մեր ընտրանին առաջին խաղում 80:63 հաշվով առավելության է հասել Ալբանիայի նկատմամբ, իսկ երկու օր առաջ սեփական հարկի տակ զիջել է Դանիային՝ 71:78։

Դանիացիներն ու ալբանացիները Հայաստանի հավաքականից մեկ հանդիպում քիչ են անցկացրել: Հաջորդ հանդիպումը Հայաստանը կանցկացնի 2018 թ. փետրվարի 25-ին: Այդ օրը մեր հավաքականը կընդունի Ալբանիային:

Հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու են ենթախմբերի հաղթողները եւ երկրորդ տեղ զբաղեցրած թիմերի շարքում լավագույն ցուցանիշը ունեցող հավաքականը:

 

Լուսանկարը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել «Դարոինկ» սննդային ձեռնարկությունում. սեփականատերը հրաժարվում է կանգնեցնել արտադրական գործընթացը

04.04.2020

Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

03.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով