ԵԱՀԿ դիտարկում Ադրբեջանի Ղազախ շրջանի ուղղությամբ

Նոյեմբերի 28-ին Տավուշի մարզպետարանում անցկացվել է ԵԱՀԿ հերթական ճեպազրույցը՝ սահմանին անցկացված դիտարկումից հետո: Մասնակցել են  մարզպետի տեղակալը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներակայացուցչի դաշտային օգնականները, ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է Տավուշի մազպետարանի կայքը:

Մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանը ներկայացրել է նախորդ բրիֆինգից մինչև հիմա ընկած ժամանակահատվածում արձանագրված հրադադարի խախտման դեպքերը:

Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացրել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը:

Ադրբեջանին ՊՆ-ն իր հերթին հայտնում է, որ ԵԱՀԿ առաքելությունն անցկացրել է հերթական մշտադիտարկումը Ադրբեջանի Ղազախի շրջանի ուղղությամբ (Տավուշի մարզի դիմաց): Ըստ ադրբեջանական գերատեսչության հայտարարության՝ դիտարկումն անցել է առանց միջադեպերի:

 

 

ռազմ.ինֆօ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով