Գիտնականները ծերացումը դանդաղեցնելու նոր հնարք են գտել

Ճապոնացի, ամերիկացի եւ կանադացի մի խումբ գիտնականներ նույնականացրել են հազվագյուտ ծագումնաբանական մուտացիա, որի առկայությունը նպաստում է երկարակեցությանը եւ արգելակում տարիքային հիվանդությունների զարգացումը: Այս մասին ասված է հետազոտության մամուլի տեղեկագրում, որը հրապարակված է Science Advances հանդեսում։

Բեռնում (ԱՄՆ, Ինդիանայի նահանգ) ամիշների համայնքի 177 ներկայացուցիչների ծագումնաբանական անալիզի ընթացքում մասնագետները հայտնաբերել են, որ նրանցից 43-ի ԴՆԹ-ն պարունակում Է SERPINE1 գենի երկու տարբերակ՝ սովորական եւ մուտացիայի ենթարկված:

SERPINE1 գենը «հրահանգներ» է կրում PAL-1 սպիտակուցի համար, որը ոչնչացնում է վտանգավոր մակարդուկները, որոնք կարող են կուտակվել արյունատար անոթներում: Այդ սպիտակուցը նաեւ կապված է բջիջների ծերացման գործընթացի հետ, որը գիտնականները համարում են օրգանիզմի ընդհանուր ծերացման մեխանիզմներից մեկը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ մուտացիան կրողները միջին հաշվով տասը տարով ավելի են ապրել (մինչեւ 85 տարեկան), ավելի հազվադեպ են հիվանդացել շաքարախտով եւ նյութափոխանակության խնդիրներ չեն ունեցել: Այդ գենային մուտացիայի հայտնաբերումը կարող է նպաստել այնպիսի պատրաստուկների ստեղծմանը, որոնք արյան մեջ նվազեցնում են PAL-1 սպիտակուցի պարունակությունը: Դա, ինչպես կարծում են գիտնականները, կարեւոր քայլ կդառնա տարիքային հիվանդությունների դեմ պայքարում, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով