«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Կոտայքի մարզպետ, բանակում չծառայած, Գագիկ Ծառուկյանի՝ փեսա Կարապետ Գուլոյանը կարծում է, որ տարկետման իրավունքը պետք է հանվի:
«Դե գուցե ժամանակներն էնպես են, որ հիմա պետությանն է պետք, որ տարկետման իրավունքը հանվի, էդպես է պետք՝ հանում են»,- «Ժամանակ»-ին ասաց Գուլոյանը: Հիշեցնենք, որ Կարապետ Գուլոյանն ասել էր, որ օրենքով սահմանված կարգով չի ծառայել, առողջական խնդիրներ չի ունեցել, իսկ թե ինչո՞ւ է օրենքը իրեն ազատել ծառայությունից, Գուլոյանն առաջարկել էր պարզելու համար հետաքննություն վարել»: