ՀՀԿ-ականները դեմ քվեարկեցին ՎՊ-ի 2018 թ. գործունեության տարեկան ծրագրին

Այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում Վերահսկիչ պալատի փոխնախագահ Արա Նռանյանը դժվարին իրավիճակում հայտնվեց: Նա ներկայացրեց ՀՀ վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագիրը, և հանձնաժողովի 6 անդամները, այդ թվում` ՀՀԿ-ական`  հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի գլխավորությամբ, դեմ քվեարկեցին ծրագրին: Կողմ էր միայն ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:

Խնդիրն այն էր, որ Սահմանադրության փոփոխության համաձայն` ՎՊ-ն հաջորդ տարի ապրիլից դառնալու է Հաշվեքննիչ պալատ: Գագիկ Մինասյանը մի քանի անգամ կրկնեց նույն պնդումը, որ ՎՊ-ն իր գործունեությունը պետք է ավարտի ապրիլին, իսկ Արա Նռանյանը կրկնեց, որ Հաշվեքննիչ պալատն է ավարտին հասցնելու ՎՊ-ի գործունեությունը:

«Դուք չեք կարող վերահսկողական ֆունկցիա կատարել 2018-ի ապրիլից հետո»,- հակադարձեց Գ.Մինասյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի վերջո, Արա Նռանյանի համաձայնությամբ՝ ծրագիրը դրվեց քննարկման և արժանացավ ՀՀԿ-ականների «մերժմանը»: Սա նշանակում է, որ ՀՀ վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագիրը բացասական եզրակացությամբ կմտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով