Արամ Հարությունյանի ընտանիքը ՀՀ բյուջեի հաշվին հերթական գումարներն է ստանալու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արամ Հարությունյանի ընտանիքը ՀՀ պետական բյուջեի հաշվին հերթական գումարներն է ստանալու:

Եվ սա այն պատճառով, որ ՀՀ բնապահպանության նախկին նախարարի ընտանիքին պատկանող Երևանի Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող տարածքում վարձակալական հիմունքներով տեղակայված են ՀՀ ֆինանսների ու միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունների մի քանի վարչություններ, նաև ԱՎԾ Երևանի գործակալության գրասենյակը: Կառավարության որոշմամբ՝ նախատեսված է մինչև 2018թ. տարեվերջ երկարաձգել վարձակալության պայմանագիրը, և դրա դիմաց տարածքի սեփականատերերին փոխանցել ընդհանուրը 148 միլիոն 20 հազար դրամ կամ ավելի քան 305 հազար դոլար: Ահա հարստանալու բանաձեւը. սկզբում նախարար ես լինում, պետական տարածքը սեփականացնում ես, հետո տալիս այն պետությանը՝ վարձով»:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով