Ապրիլյան պատերազմի վիրավոր Ռոլանդին Գերմանիայում բուժվելու համար պակասում է 15 հազար եվրո. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ապրիլյան պատերազմում վիրավորված Ռոլանդ Սահակյանն ու նրա հարազատները հույս ունեն, որ բարի մարդկանց շնորհիվ կհանգանակվի եւս 15 հազար եվրո, ու երիտասարդը հնարավորություն կունենա մեկնել Գերմանիա՝ վերականգնողական բուժում ստանալու:

Ռոլանդ Սահակյանի առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերն ուղարկվել են Բոննի կլինիկա, որտեղից դրական պատասխան ու հրավեր է ստացվել: «Այնտեղից պատասխանել են, որ ոտքի կանգնելու շանսեր ունեմ: Ինչքա՞ն պետք է սայլակի վրա մնամ: Ես էլ պետք է ոտքի կանգնեմ, որ կարողանամ օգնել իմ ընտանիքին»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Գերմանիայում վերականգնողական բուժման կուրսի եւ անհրաժեշտ այլ ծախսերի համար, ըստ Ռոլանդ Սահակյանի, անհրաժեշտ է ընդհանուր առմամբ 55 հազար եվրո: 40 հազարն արդեն հանգանակվել է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռոլանդն ասաց, որ պետությունից աջակցություն ստանալու համար չեն դիմել: Դրա կարիքը, թերեւս չկար էլ, որովհետեւ մինչեւ այժմ ապրիլյան պատերազմում վիրավորվածներին Գերմանիա տեղափոխելու վերաբերյալ համապատասխան հանձնաժողովը միայն բացասական եզրակացություն է տվել: Հայտարարվում էր, որ Հայաստանում նրանց բուժօգնություն տրամադրելու հնարավորությունները չեն սպառվել: Ռոլանդը պետության աջակցությամբ բուժվելու նպատակով մեկ անգամ՝ մոտ մեկ ամսով, տեղափոխվել է Մոսկվա:

Երիտասարդն ապրիլյան պատերազմում վիրավորում ստացած զինծառայողներից ամենաերկարն էր մնացել զինվորական հոսպիտալում: Նա ստացել էր ողնաշարի ու նաեւ ներքին օրգանների բազմաթիվ վնասվածքներ: Ենթարկվել է 12 վիրահատության: Այժմ վերականգնողական բուժում է ստանում «Միքայելյան» հիվանդանոցում՝ մինչեւ որ կլինի Հայաստանում կառուցվող վերականգնողական կենտրոնի բացումը:

Ռոլանդ Սահակյանն Արմավիրի մարզի Այգեշատ գյուղից է: Սեփական միջոցներով որդուն բուժման ուղարկելու հնարավորություն նրա ընտանիքը չունի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ բանկում Ռոլանդ Սահակյանի անունով բացվել են հաշվեհամարներ.

16046053681800 ՀՀ ԴՐԱՄ;

16046053681801 ԱՄՆ ԴՈԼԱՐ;

16046053681802 ԵՎՐՈ;

16046053681803 ՌԴ ՌՈՒԲԼԻ;

SWIFT: ARMJAM22:

Ռոլանդի հեռախոսահամարն է՝ +37493 414 542, հայրիկի՝ Սահակյան Քաջիկի հեռախոսահամարն է՝

+37493 595 634»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով