Ադրբեջանում մոտոհրաձգային գումարտակի հրամանատարների վարժանքներ են արել

Ադրբեջանում անցկացրել են «մոտոհրաձգային գումարտակի լավագույն հրամանատար» թեմայով զորավարժություն-մրցույթ: Վարժանքներն անցկացվել են Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանով՝ համաձայն նախօրոք մշակված պլանի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Զորավարժությունն անցկացվել է Ադրբեջանի բանակի «Ղարաբեյթ» զորավարժարանի տարածքում: Խաղարկվել են մոտոհրաձգային գումարտակների հրամանատարների ֆիզիկական պատրաստության, մարտական մեքենաների կառավարման, մարտի ժամանակ ստորաբաժանումների ղեկավարման առաջադրանքներ:

Հիշեցնենք, որ նույն զորավարժարանում նոյեմբերի 28-ին վարժանքներ էին արել Ադրբեջանի  ՊՆ բարձրագույն ռազմական դպրոցի ավարտական՝ 4-րդ կուրսի կուրսանտները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հավելենք, որ նախորդ երկու շաբաթների ընթացքում Ադրբեջանի զինուժում անցկացվել էին խոշորամասշտաբ հրամանատարաշտաբային զորախաղեր:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով