Հրդեհ Արդարադատության Ակադեմիայում

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 07:42-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Փիրումյանների փողոցի թիվ 9 հասցեում գտնվող Արդարադատության ակադեմիայի 1-ին հարկում՝ անվտանգության աշխատակցի սենյակում, տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:53-ին, մարվել՝ 07:56-ին: Էլ. վահանակում այրվել են էլ. լարեր՝ 2 գմ, ջերմահարվել է սենյակը՝ 10 քմ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով