Daily Archives: 30.10.2017

Հերթական կաշառքի դեպքը ՊՆ-ում

Պաշտպանության նախարարությունում պաշտոնատար անձանց կողմից վերցվող կաշառքի ամենատարբեր դրսեւորումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ռուբեն Մանուչարյանը, լինելով ՀՀ ՊՆ Ն զորամասում պաշտոնատար անձ, զորամասի պայմանագրային զինծառայող Հայկ Խոսրովյանի անգործությունը պարտակելու համար նրանից յուրաքանչյուր ամիս գումար է պահանջել: Դեպքով սկսել են զբաղվել իրավապահները: Ըստ նախաքննությունը իրականացնող մարմնի՝ 2016 դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ զորամասում պաշտոնատար… Կարդալ ավելին »

«Ապօրինի որսի» հերթական սիրահարը հոգևոր հովիվ է. Econews.am

Շարունակվում են հայտնաբերվել «ապօրինի որսի» մասին վկայող լուսանկարներ: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգեր ստանալ մտահոգ քաղաքացիներից տարբեր բնապահպանական խնդիրների առնչությամբ:Այս անգամ բախվում են երկու իրականություն, քանի որ խոսքը գնում է որսորդ հոգևորականի մասին: Հոգևոր և բարոյական քարոզ իրականացնող անձը նաև ակտիվ որսորդությամբ է զբաղվում, ընդ որում՝ հրապարակված լուսանկարներում կարելի է հայտնաբերել Կարմիր գրքում… Կարդալ ավելին »

Արմավիրի մարզի ոստիկանապետ Հունան Պողոսյանը Երեխայի է փրկել

Ինչպես հայտնել ենք,  Արմավիրում «Մանուշակ» մանկապարտեզի սաներից մեկին պատանդ վերցրած տղամարդուն բուժօգնություն է ցուցաբերվում: Հունան Պողոսյանը դեպքի վայրում նշել է, որ այժմ հիվանդանոցում է գտնվում պատանդառուն, նրան համապատասխան բուժօգնություն է տրամադրվել, հիվանդանոցում է նաև պատանդ վերցված և քիչ առաջ ազատ արձակված երեքամյա տղան: Հունան Պողոսյանը, ի պատասխան այն հարցին, թե ինչպես են կարողացել փրկել երեխային,  պատասխանել… Կարդալ ավելին »

Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:30-16:30 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Թոթովենցի նրբ. 3/2 շենքը և հարակից հանրային բաժանորդները, Նոր-Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 3, 13/6, 15, 34, 55 շենքերը, թիվ 198 դպրոցը և հարակից հանրային բաժանորդները,… Կարդալ ավելին »

Լևոն Մնացականյանը ներկայացրել է իրադրությունն առաջնագծում

Հոկտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակում հերթական այցով պաշտպանության բանակում գտնվող Հայաստանի Հանրապետության գիտության և մշակույթի ճանաչված գործիչներին՝ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ: Հանդիպմանը բանակի հրամանատարը նման նախաձեռնություներն ու ծրագրերը համարել է պահանջված ու անհրաժեշտ՝ նաև շնորհակալություն հայտնելով հյուրերին… Կարդալ ավելին »