3 տարեկան երեխային պատանդ վերցրած տղամարդը հրապարակել է նամակագրությունը

Երեկ Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզ ներխուժած անձը՝ Արգամ Հովակիմյանը, օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նամակագրությունը։

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

2017 թվականի  հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ»  մանկապարտեզ և պատանդ վերցրել մանկապարտեզի սան, 29.01.2015թ. ծնված տղա երեխային։ Տղամարդն իր մոտ գտնվող դանակի սպառնալիքով պատանդ է պահել երեխային՝ վերջինիս ազատելու համար պահանջելով հանդիպում կազմակերպել իր նախկին կնոջ հետ։ Վերջինս աշխատում է նույն մանկապարտեզում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հաջողվել է վնասազերծել ենթադրյալ հանցագործություն կատարած անձին և երեխային անվնաս ազատ արձակել։ Փոքրիկը վնասվածքներ չունի։

Զենքի գործադրմամբ ակնհայտ անչափահաս երեխային պատանդ վերցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի  218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով։  Քրեական գործը վարույթ է ընդունվել ՀԿԳ քննիչի կողմից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով