Ամենօրյա արխիվներ: 25.10.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Սապար Իսակովին, Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովին, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաևին, ովքեր Երևանում կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Հանդիպմանը կառավարությունների ղեկավարների հետ միասին ներկա է եղել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ… Կարդալ ավելին »

Թուրքիայի իշխանությունները հետաքրքրված են Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններով. Ստամբուլի նահանգապետ

Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ատենապետ Պետրոս Շիրինօղլուն, ինչպես նաև պատրիարքական ընտրության Նախաձեռնող խմբի ղեկավար Սարգիս Քյուլեգեչը հոկտեմբերի 24-ին պաշտոնապես այցելել են Ստամբուլի նահանգապետարան՝ հանդիպելով նահանգապետ Վասիփ Շահինի հետ: Նահանգապետը ներկաների հետ մտքեր է փոխանակել պատրիարքական ընտրության կապակցությամբ վերջին զարգացումների շուրջ, լսել… Կարդալ ավելին »

Հանդիպում ՊԲ-ում

Հոկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ օրերին ստեղծված լարված իրադրությունը: Մասնավորապես՝ բանակի հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական զինուժի կողմից <<ՍՊԱՅԿ>> տիպի հակատանկային կառավարվող հրթիռների և ականանետերի կիրառման մասին ապացույցներ:… Կարդալ ավելին »

«Ես մի անասունի հետ կապ չունեմ». Սամվել Ալեքսանյան

«Լսի, էդ օդից, որ խոսում ես, որդի՞ց ես վեկալե, որ ես էդ ձև գործ եմ անում: Մամուլը ինչ գրում ա, ճի՞շտ ա գրում: Ես էլ հաստատում եմ, որ ես մի հատ անասունի հետ կապ չունեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը` հերքելով շրջանառվող լուրերը, որ ինքը մեծ քանակությամբ խոշոր եղջերավոր կենդանիներ է արտահանում… Կարդալ ավելին »

Երևանում ԻԻՀ Էնդելարի հանրային դատախազության կողմից հետախուզվող է հայտնաբերվել

Հոկտեմբերի 24-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 5 շենքի մոտից հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել ԻԻՀ քաղաքացի, 1987 թ. ծնված Մահդի Ն.-ին, որը հուլիսի 3-ից ԻԻՀ Էնդելարի հանրային դատախազության կողմից հետախուզվում էր կաշառքի, յուրացման և խարդախության համար նախատեսված պատիժը խստացնող օրենսգրքի 1-ին հոդվածի մեղադրանքով (խարդախություն, ուրիշի… Կարդալ ավելին »

Սարատովում ադրբեջանցի գործարար է սպանվել

Ռուսաստանում գործունեություն ծավալող ադրբեջանցի գործարար Ջեյհուն Ջաֆարովը հոկտեմբերի 24-ի երեկոյան Սարատով քաղաքում սեփական տան մոտ սպանվել է: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Անհայտ անձը երեք անգամ կրակել է ադրբեջանցի գործարարի վրա, ով տեղում մահացել է: Սարատովի ադրբեջանական համայնքի ղեկավար Վլադիմիր Մուրադովը նշել է, որ սպանությունը պատվիրված բնույթ է կրել: Ներկայում հետաքննություն է իրականացվում՝… Կարդալ ավելին »