Daily Archives: 22.10.2017

Հիմնվել է Արցախ բասկետբոլային ակումբը

Ստեփանակերտում հիմնվել է «Արցախ» բասկետբոլային ակումբը։ Նորաբաց թիմը մասնակցելու է Հայաստանի կանոնավոր առաջնությանը։ Armsport.am-ին հայտնի է դարձել, որ բասկետբոլիստները հիմնականում Արցախից են, կան 3 լեգիոներներ Սերբիայից, Մոլդովայից և Ռուսաստանից։ «Արցախն» առաջնության տնային հանդիպումներն անցկացնելու է Արցախի պետական համալսարանի մարզադահլիճում։ Առաջնության առաջին տուրում «Արցախն» այսօր հյուրընկալվելու է «Արթիկին»։   Armsport

Միջադեպ Ախալքալաքում ՏԻՄ ընտրությունների ժամանակ

Jnews.ge-ն հետևել է Ախալքալաքում և շրջանի գյուղերում ՏԻՄ ընտրությունների ընթացքին՝ ներկայացնելով տվյալներ: Ժամը 12:30-ի սահմաններում շատ մարդիկ էին հավաքվել Գումբուրդո գյուղի №69 ընտրատարածքի մոտ, հիմնականում տեղացիները: Այստեղ տեղի էր ունեցել բախում բնակիչների միջև: Ականատեսների խոսքով մարդիկ միմյանց չէին հասկացել և վիճել են: ժ №1 ընտրատարածքում առավոտից ընտրողների հերթ է եղել: Այստեղ տեղի է ունեցել բախում… Կարդալ ավելին »

Արցախում երեկ մահացած զինծառայողն ինքնասպան է եղել. ժամկետային զինծառայող է ձերբակալվել. մանրամասներ

Երկրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչ Արարատի Ավետիսյանի մահվան՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից: Զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է 20.10.2017թ.՝ ժամը 17։20-ի սահմաններում՝ գլխի ճակատային շրջանում։ Քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է… Կարդալ ավելին »

Այսօր հոկտեմբերի 22-ին նա կդառնար 34 տարեկան

Երվանդ Ժակի Ենգիբարյանը ծնվել է 1983 թ հոկտեմբերի 21-ին Երևան քաղաքում: Մասնագիտությամբ ̀  դերասան, ռեժիսոր։ Երվանդ Ենգիբարյանը ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանի որդին է։ Սովորել և ավարտել է Երևանի թիվ 171 միջնակարգ դպրոցը: 2000 թ. -ին ավարտել է Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնին կից ստուդիայի դերասանական բաժինը: 2006-11 թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժնում։… Կարդալ ավելին »