Daily Archives: 18.10.2017

Մահացել է հայ ազգի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանը

Այսօր առավոտյան մահացել է ռուսաստանաբանակ հայ գործարար Լևոն Հայրապետյանը, ով ձերբակալվել էր 2014 թ-ին, իսկ 2016 թ-ից գտնվում էր Մորդովայի բանտում, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը: Հայրապետյանը ընդամենը 68 տարեկան էր: Ըստ լրագրող Վահե Ավանեսյանի, ով էլ հենց հայտնել է գործարարի մահվան լուրը, հայ գործարարի վերջին ցանկությունն է եղել հուղարկավորվել ծնողների կողքին: Նշենք, որ Լևոն… Կարդալ ավելին »

Հայկական ֆուտբոլը նման Է քաղցկեղով հիվանդի. «Ասպարեզ»

Հայաստան-Լեհաստան (1-6) խաղում երբ մերոնք արդեն 25-րդ րոպեին հերթական մանկական սխալից հետո երրորդ գոլը բաց թողեցին, մտածեցի, որ սա այն կետն է, որն ի ցույց է դնում ամբողջ հայկական ֆուտբոլի հիվանդ լինելը: Հավաքականը, մեծ հաշվով, տվյալ երկրի ֆուտբոլի հայելին է, հետևաբար այն, ինչ տեսնում ենք դաշտում Հայաստանի ընտրանու կատարմամբ, ցույց է տալիս մեր ունեցած ֆուտբոլի… Կարդալ ավելին »

Քննարկվել է ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի են ունեցել «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական քննարկման վերաբերյալ» խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության, քաղաքական ուժերի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, հասարակական կազմակերպությունների, հոգեւոր դասի ներկայացուցիչներ: ՀՀ… Կարդալ ավելին »

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունից հայտնում են, որ ս/թ հոկտեմբերի 18-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար որոշ տարածքներ կհոսանքազրկվեն։ Երեւան քաղաք 10:00-16:00 Դավիթաշեն 2-րդ թաղ. 35, 36, 37, 37Ա, 38, 39, Ե.Թադեւոսյան փ. 16, Սեբաստիա փ. 141 շենքերը, Բաշինջաղյան փ. 13, 15, Շիրազի փ. 42, Ֆուչիկի փ. 25, 27, 27/1, Մարգարյան… Կարդալ ավելին »

«Վանաձոր» ՔԿՀ-ում երկու գլխավոր «զոն նայող» կա Թամազն ու Կուտին. նոր ձերբակալություններ են սպասվում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ հատուկ քննչական եւ Ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության և այլ պաշտոնատար անձանց կողմից հանցագործությունների բազմաթիվ դրվագներով մեղադրանքների պատմությանն անդրադառնալու առիթ ունեցել ենք: Հիշեցնենք` կաշառքի գործով կալանավորվել են ՔԿՀ-ի 5 ղեկավար և նրանց կաշառք տալուն օժանդակած անձը: Հանցավոր շղթան, սակայն, պարզվում է այսքանով չի սահմանափակվում:… Կարդալ ավելին »

Եթե ՀՀԿ թեկնածուն թելադրության մեջ 200-ից պակաս սխալ անի, կհանեմ թեկնածությունս. Գորիսի թեկնածու. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Խոշորացված Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՀՀԿ-ի կողմից համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Առուշ Առուշանյանն առաջիկա ՏԻՄ ընտրություններում մրցելու է Գորիսի նախկին քաղաքապետ (1992-94թթ.), Գորիսի պետհամալսարանին կից Սյունիքի նյութական եւ հոգեւոր ժառանգության ծրագրի գիտաշխատող, ինքնառաջադրված անկուսակցական Սամվել Հարությունյանի հետ: Առաջադրված մյուս թեկնածուին՝ «Մթնաձորշին» ՍՊԸ տնօրեն ՀՀԿ-ական Արշակ Մկրտչյանին, մեր տեղեկություններով, ԿԸՀ-ն հնարավոր է… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանի ծննդավայրի գյուղապետարանը տարածքներ կստանա

Հայաստանի կառավարությունը առաջիկայում տարածքներ է նվիրաբերելու Սերժ Սարգսյանի ծննդավայր համարվող Սյունիքի մարզի Տեղ գյուղապետարանին: ՀՀ Սյունիքի մարզի Տեղի գյուղապետ Ներսես Շադունցը դիմել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն եւ պահանջել գյուղում գտնվող հիվանդանոցի եւ ծննդատան շենքերը սեփականության իրավունքով փոխանցել համայնքին: ArmLur.am-ը տեղեկացավ, որ գյուղապետարանին սեփականության իրավունքով կտրամադրվի 4.7 մլն դրամ արժողությամբ 421.2 քմ մակերեսով… Կարդալ ավելին »