Daily Archives: 17.10.2017

Այսօր հոկտեմբերի 17-ին նա կդառնար 31 տարեկան

Հուլիսի 30-ին ՊՊԾ գնդի տարածքում դարանած դիպուկահարի գնդակից զոհված ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանի ծննդյան օրն է: Հիշեցնենք, նա զոհվեց որպես զինվոր՝ դիրքում: Զոհվեց որպես ոստիկան՝ կյանքի գնով պահպանելով համաքաղաքացիների կյանքն ու անվտանգությունը: Յուրի Տեփանոսյանը ծնվել է 1986 թվականին, Երևանում: 2003 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 2004-2006 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: ՀՀ ոստիկանության զորքերում… Կարդալ ավելին »

Մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժությունները

ՊԲ 2017թ. պատրաստության պլանի համաձայն՝ Արցախի Հանրապետության զինված ուժերի վարչության ու կենտրոնական ենթակայության զորամասերի ներգրավմամբ, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ: Զորավարժության ընթացքում հաշվի են առնվելու ինչպես տարածաշրջանային ռազմաքաղաքական ներկա իրադրությունից բխող հավանական զարգացումները, այնպես էլ մարտավարական խնդիրների լուծման համար անհրաժեշտ պայմանները: Զորավարժությունը նպատակ է հետապնդում բարձրացնել ուսուցանվող հրամկազմի գիտելիքներն ու գործնական կարողությունները, զորամասերի… Կարդալ ավելին »

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Գայանե Ալվանդյանի հացի արտադրությունը: Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում գործող արտադրամասը լավաշ և մատնաքաշ էր մատակարարում տեղի իրացման կետերին: Ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել էր, որ արտադրամասում խախտվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները. արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, համապատասխան միջոցներ… Կարդալ ավելին »

Կառավարությունում քննարկվել են համայնքային զարգացմանն ուղղված ծրագրերը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերին վերաբերող հարցեր: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը զեկուցել է այդ նպատակով Հայաստանի մի քանի մարզում կատարված ուսումնասիրությունների արդյունքների մասին: Նշվել է, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ամփոփվել է արդեն շուրջ 50 ծրագիր, որոնք ուղղված են բնակչության՝… Կարդալ ավելին »

Լոռու մարզպետարանում Կարեն Կարապետյանին է ներկայացվել Վանաձորի զարգացման հայեցակարգը

Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 16-ին այցելել է Վանաձոր: Լոռու մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Վանաձորի ընդհանուր զարգացման հայեցակարգը, որը քաղաքի իշխանությունների հետ համագործակցությամբ մշակել են Պալերմոյում և Մոսկվայում գործունեություն ծավալող փորձառու մասնագետները: Հայեցակարգի քննարկումից և հաստատումից հետո նախատեսվում է մշակել քաղաքի զարգացման «մաստեր պլանը», որով ընդգծվելու են նաև ներդրումների համար գրավչություն ներկայացնող վայրերը:… Կարդալ ավելին »

«Հաց բերողի» գործի առնչությամբ Փաստաբանների պալատի խորհուրդը Տիգրան Եգորյանի նկատմամբ կիրառեց տույժ

Երեկ ուշ երեկոյան Փաստաբանների պալատի խորհուրդը մեղավոր ճանաչեց փաստաբան Տիգրան Եգորյանին` փաստաբանի վարքագծի կանոնագրքի որոշ կետերի խախտման համար: Հիշեցնենք, երեկ խորհրդում շարունակվում էր քննվել փաստաբանի դեմ հարուցված կարգապահական վարույթը: Տիգրան Եգորյանի դեմ կարգապահական վարույթ էր հարուցվել «Ազատություն և հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Արուսյակ Հայրապետյանի և Թեհմինե Ենոքյանի բողոքի հիման վրա: Բողոքաբեր անձինք կարծում են,… Կարդալ ավելին »

Տները էժանանում են. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին գինը հասել է անցած 10 տարիների նվազագույն մակարդակին: Ըստ ՀՀ պետական կադաստրի տվյալների՝ ներկայումս Երևանում բնակարանների 1 քմ-ի միջին գինը մոտ է 500 դոլարին: Անցած 10 տարիների ընթացքում բնակարանների գինը նվազել է ավելի քան 43 տոկոսով: Այս տարվա առաջին կի­սամյակում Երևանում ան­շարժ գույքի գինը հասել… Կարդալ ավելին »

«Հայաստանի հրաժարումը պարզապես հիմարություն կլինի»

«ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տորագրման արարողությունից առաջ համաձայնագրի տեքստի հրապարակումը սովորական և անհրաժեշտ քայլ է, որում թաքնված նպատակներ պետք չէ փնտրել: Սա համաձայնագիր է, որը վերաբերում է հայ հասարակությանը, այսինքն` որի առաջին թիրախը հայ մարդն է և ոչ իշխանությունը, նա ևս պետք է ընտրի` ցանկանո՞ւմ է արդյոք նման որակի հարաբերություններ Եվրամիության հետ, թե՞… Կարդալ ավելին »

Ամենահետաքրքիր հարցը Սարգսյան-Ալիև Ժնևյան հանդիպումից. «Ժամանակ»

Ամենահետաքրքիր հարցերից մեկը, որ առաջացնում է նախօրեին տեղի ունեցած Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպումը, այն է, թե արդյոք Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպե՞ն ևս մեկ անգամ՝ մինչև 2018 թվականի ապրիլ, երբ Սերժ Սարգսյանը վայր է դնելու նախագահական մանդատը, և առաջին դեմք լինելու է նա, ով կզբաղեցնի Հայաստանի վարչապետի պաշտոնը: Սերժ Սարգսյանը հավակնում է այդ պաշտոնին, և… Կարդալ ավելին »

ԵՄ անդամ երկու երկրներ ձգտում են ԱլԳ գագաթնաժողովում ադրբեջանանպաստ ձեւակերպումներ մտցնել ԼՂ հարցով. Դավիթ Շահնազարյան

«Վերջին շաբաթներին Ալիեւն, ըստ էության, վերջնագիր էր ներկայացնում եվրոպական կառույցներին եւ ԵՄ անդամ պետություններին, անգամ սպառնաց, որ Ադրբեջանը դուրս կգա ԵԽ-ից: Ո՞րն է Ալիեւի նպատակը: Երկու տարի առաջ Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովում ընդունված համընդհանուր հռչակագրում ամրագրվեց, որ գագաթնաժողովի մասնակիցները աջակցում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ջանքերը, այդ թվում՝ նրանց եւ… Կարդալ ավելին »