Անչափահաս աղջիկը դիմել իրավապահներին և հայտնել՝ որ իր կամքին հակառակ, սեռական հարաբերություն են ունեցել իր հետ

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում Արմավիրի մարզի բնակչուհի, 17-ամյա Մ. Մ.-ի դիմումի կապակցությամբ:

Վերջինս Ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն հայտնել է, որ սեպտեմբերի 27-ին ժամը 16:30-ի սահմաններում Արմավիրի բնակիչ Է. Գ.-ն, հակառակ իր կամքին, ստիպողաբար և բռնություն գործադրելով՝ Երևան –Արմավիր ավտոճանապարհին՝ ինչ-որ քարե շինության մեջ, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Է. Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Նշանավել է նաև դատաբժշկական փորձաքննություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով