Daily Archives: 09.10.2017

Թալանել են «Կոնվերս» բանկի՝ Սայաթ-Նովա պողոտայում գտնվող մասնաճյուղը

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամեր առաջ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը Սայաթ-Նովա պողոտայում գտնվող «Կոնվերս բանկ»-ի մասնաճյուղ է մտել և սպառնացել է, որ եթե իրեն 60 հազար եվրո գումար չտան, բանկը պայթեցնելու է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված… Կարդալ ավելին »

Նարգիզը Երևանում տուն կգնի՞

Մարզահամերգային համալիրում կայացավ Invitro Production-ի կողմից կազմակերպված ծագումով ուզբեկ  երգչուհի ՆԱՐԳԻԶ ԶԱԿԻՐՈՎԱՅԻ երեւանյան մենահամերգը: Եվ թեպետ օդանավակայանում յուրօրինակ ոճային արտաքինով երգչուհին բոլորովին այլ տպավորություն էր թողել, ապա այսօր նա փշաքաղվելու չափ ջերմ էր, երջանիկ ու հուզված: Իսկ իրեն ծաղիկ նվիրողներին առանձնահատուկ ջերմությամբ էր ամուր գրկում, համբուրում ու խոնարհվում: Ինչ խոսք, հաճախ չէ, որ հայ հանդիսատեսն էլ… Կարդալ ավելին »

Ամեն անգամ ասել են՝ մի հատ նկար բեր, գործ չունես…

«Մեր կրթական ներկայիս համակարգը քանդվում է… Երկու տարի փոխնախարար եմ աշխատել համակարգում, 35 հազար աշխատող կար: Ոչ մի մարդ էդ ընթացքում չի ազատվել, ոչ մի մարդ կուսակցության անդամ չի դարձել: Ամենաակտիվ տարիներին ՀՀՇ-ի անդամությունը եղել է 7 հազար, երբեք թվի վրա չենք աշխատել, իսկ հիմա ի՞նչ է, ֆալշ թվեր, քաղաքականացված համակարգ»,- կրթական թեմայով քննարկման ժամանակ… Կարդալ ավելին »

Ծոնից ծով Հայաստանը և Ադրբեջանում վերացված 7000 դասագրքերը

Ադրբեջանի հանրակրթական դպրոցների ռուսական հատվածի 10-րդ դասարանի պատմության դասագրքերում տպագրվել է ծովից ծով Հայաստանի քարտեզը: Ինչպես տեղեկացնում է minval.az-ը, կրթության նախարարությունից հայտնել են, որ դասագրքի ադրբեջանալեզու տարբերակում նման բան չկա, իսկ ռուսալեզու տարբերակում տեխնիկական խնդիր է եղել: Ընդ որում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ ծովից ծով Հայաստան չի եղել, պատմության դասագրքերում դրա հիշատակումը «սխալմունք» է: Նշվում է,… Կարդալ ավելին »

«Գորիկ Հակոբյանից ոչ մի օգուտ չկար, մեռնելուց հետո առավել եւս չկա, տարավ իր հետ ամեն ինչ». Բախշյան

Մի քանի օրից կլրանա Հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձության 18 տարին: ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանը Հոկտեմբերի 27-ի կարեւորագույն վկաներից էր, որը տիրապետում էր մեծ ինֆորմացիայի: Նրա մահվանից հետո Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատները, մասնավորապես՝ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը ափսոսանք է զգում. «Գորիկ Հակոբյանը հսկայական ինֆորմացիա տարավ իր հետ: Այդպիսի լուրջ ինֆորմացիա ունի նաեւ Գագիկ Ջհանգիրյանը:… Կարդալ ավելին »

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 09-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Թորոմոնյան փ. 1-13, Լոմոնոսովի փ. 1-5, Խորենացի փ. 164-178 (զույգ), 211 սեփական տները, Չերնիշևսկի փ. 1-20, Ս.Դավիթի փ. 1-10, 65-83 սեփական տները, Էրեբունի վարչական շենքը (թաղապետարան), Արեշ 4փ. 69-100;… Կարդալ ավելին »

Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հմայակ Բդեյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին, 92 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, խեցեգործ, գեղանկարիչ Հմայակ Գուրգենի Բդեյանը: Հմայակ Բդեյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:        

Հոկտեմբերի 9-ի աստղագուշակ

Խոյ: Օրը բարեհաջող սկիզբ կունենա, և հենց առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել: Ցավոք, օրվա ընթացքում ամեն բան կփոխվի, կծագեն որոշ դժվարություններ, տարաձայնություններ կունենաք ազդեցիկ մարդկանց հետ: Չեք կարողանա ժամանակին կանգ առնել և կասեք այն ամենը, ինչ մտածում եք: Փորձեք հնարավորինս արագ դիվանագիտական հմտություններ կիրառել, այլապես ՝գործը գլուխ չի գա: Չնայած նրա, որ ծանրաբեռնվածությունը… Կարդալ ավելին »