Ո՞րքան արժե Միքայել Զադոյանի «գլուխը»

Քիչ առաջ դատարանը անօրինական ճանաչեց ՀՔԾ ի որոշումը Էրեբունու քննիչին ձեռբակալելու մասին։

Մի կողմ թողնելով քննիչին առաջադրված մեղադրանքը անդրադառնանք նրա անձին և ՀՔԾ-ի շտապողականությանը ամեն գնով նրան ձեռբակալելու հարցում։

Ձեռբակալված քննիչը Միքայել Զադոյանն է, նույն Արթուր Զադոյանի որդին, որի վրա 2009 թ – ին կրակել և վիրավորել էր Յուվեցի Կարոն։ Նախկին ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանի ժամանակ Զադոյանը ճանաչվել էր տուժող, իսկ Յուվեցի Կարոյին անձեռնմխելիությունից զրկելու հարցով արդեն Գլխավոր դատախազը պատրաստվում էր դիմել ԱԺ-ին։ Սակայն Անդրանիկ Միրզոյանի փոխարեն ՀՔԾ պետ նշանակվեց Վահրամ Շահինյանը և գործը 180 աստիճանով շուռ եկավ։
Յուվեցի Կարոյի կրակոցներից ՝ ուսից և ոտքից վիրավորված, հաջորդած ծեծից հետո չորս կողը ջարդված Արթուր Զադոյանին մեղադրանք առաջադրվեց Յուվեցի Կարոյին սպանության սպառնալիք տալու և նրան միջին ծանրության վնասվածք հասցնելու համար, իսկ Յուվեցի Կարոն ճանաչվեց տուժող։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդ ժամանակ մամուլում հրապարակումներ եղան, որ Յուվեցի Կարոն Վահրամ Շահինյանին վճարել է 1.200.000 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակ ՀՔԾ ում կարճվեց նաև Յուվեցի Կարոյի և նրա եղբոր դեմ հարուցված ևս մեկ ՝ ՀՀ գողացված ավտոմեքենաների ներկրման, նույնականացման համարների կեղծման և ապօրինի գրանցման փաստերով հարուցված գործը։

Այն ժամանակ մամուլը նշում էր, որ 1.200.000 ԱՄՆ դոլարը վճարվել է երկու գործերի համար։
2016 թ-ին Արթուր Զադոյանը Մասիսի դատարանի կողմից սպանության սպառնալիքով առաջադրված մեղադրանքում արդարացվեց, իսկ միջին ծանրության վնասվածք հասցնելու մեղադրանքը կարճվեց վաղեմության ժամկետը անցած լինելու հիմքով։

Այդ ժամանակ էլ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Յուվեցի Կարոն մեղադրում է ՀՔԾ պետին խարդախության մեջ և նրանից հետ է պահանջում 1.200.000 ԱՄՆ դոլար գումարը, հակառակ դեպքում սպառնում է իրականությունը պատմել ՀՀ Նախագահին կամ գումարները ստանալ ՀՔԾ պետից ուժային ճանապարհով (չորով) ։ Սակայն աղմուկը շատ արագ նստեց և լուրեր տարածվեցին, որ կողմերը եկել են համաձայնության այն մասին, որ ՀՔԾ պետը ոչ մի գումար Յուվեցի Կարոյին հետ չի տալիս, իսկ գումարի դիմաց գործ է սարքում և դատապարտում Արթուր Զադոյանի որդուն՝ Միքայել Զադոյանին, որը Էրեբունու բաժնում քննիչ է աշխատում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարկ է նշել, որ Վահրամ Շահինյանը ազնվորեն լծվել էր իր ստանձնած պարտավորությունների կատարմանը ՝ միայն թե գումար հետ չտար։
Մեկ տարվա ընթացքում Միքայել Զադոյանի դեմ ՀՔԾ-ում հարուցվեցին մեկ տասնյակից ավել գործեր, բայց արդյունք դեռ չկար։

Վերջերս լուրեր տարածվեցին, որ Յուվեցի Կարոն իրեն հատուկ ֆալկլյորով, շատ կոպիտ խոսակցություն է ունեցել ՀՔԾ պետի հետ, նորից նրան մեղադրել է խարդախության և իրեն քցելու մեջ և ներկայացրել է ուլտիմատում, կամ Վահրամ Շահինյանը վերադարձնում է 1.200.000 ԱՄՆ դոլարը կամ Միքայել Զադոյանը մինչև սույն թվականի Հոկտեմբերի 1-ը պետք է կալանավորվի։ Հենց այս հանգամանքն էլ ստիպեց Վահրամ Շահինյանին գնալ արագ և չմտածված գործողության ՝ Միքայել Զադոյանի ապօրինի ձեռբակալմանը։

Սակայն այսօր դատարանը բաց թողեց Միքայել Զադոյանին, որը ինքնին լրջագույն խնդրի առջև է կանգնեցնում ՀՔԾ պետին։ Այսօր արդեն սեպտեմբերի 29 -ն է, եթե երկու օրում Շահինյանը չկարողանա կալանավորի Զադոյանին, ապա պետք է Յուվեցի Կարոյին վճարի 1.200.000 ԱՄՆ դոլար։

Չվճարել չի կարող, Յուվեցի Կարոն այնպիսի աղմուկ կբարձրացնի, որ Շահինյանը կզրկվի իր պաշտոնից, որից հետո արդեն Արարատի նկուղներից մեկում փակված միևնույն է ստիպված կվճարի։

Այսինքն այսօր հարցը դրված է այսպես, կամ Շահինյանը պետք է հետ վերադարձնի Յուվեցի Կարոյին 1.200.000 ԱՄՆ դոլար կամ պետք է ամեն գնով հասնի Միքայել Զադոյանի կալանավորմանը։

Այս պատմությունը երևի այսքան զզվելի չլիներ, եթե Վահրամ Շահինյանը չհամարվեր ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը։

Հարկ է նշել, որ վերջերս մամուլը հեղեղված է ՀՔԾ պետի կողմից իր պաշտոնական դիրքը չարաշահելու միջոցով ՝ գումարով ՝ պատվիրված քր. գործեր սարքելու մասին տեղեկություններով։

  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Նյութի աղբյուրը ̀  Mamul.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով