Ովքե՞ր էին Հոկտեմբերի 27-ի պատվիրատուները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր լրացավ հոկտեմբերի 27-ի ոճրագործության 18-րդ տարելիցը: Ոճրագործություն, որի հետեւանքներն առ այսօր չեն հաղթահարվել, եւ որի վերքերը չեն սպիացել: Ոճրագործություն, որը տասնյակ տարիներով ետ գցեց Հայաստանի զարգացումը՝ նպաստելով երկրում բռնատիրության հաստատմանը:

Եվ այսօր՝ 1999-ի սահմռկեցուցիչ դեպքերից տասնութ տարի անց, դեռեւս հնչում է նույն արդիական հարցը: Հնչում եւ պատասխան չի ստանում. ովքե՞ր էին կանգնած հոկտեմբերի 27-ի ոճրագործության թիկունքում, ովքե՞ր էին պատվիրատուները, եւ ինչո՞ւ խորհրդարանում գնդակահարվեց իշխանական էլիտան»:

 «Ժողովուրդ» թերթ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով