«Հրապարակ». Ոչ ոք չի՞ տեսել

«Հրապարակ»-ը գրում է. Նիկոլ Փաշինյան-Արտաշես Գեղամյան կատաղի «ռաունդից» հետո ՀՀԿ-ից երեկ բերման են ենթարկել Արտաշես Գեղամյանին ու մեկ ժամ շարունակ Շարմազանով-Վահրամ Բաղդասարյան-Գագիկ Մելիքյան եռյակով, ՀՀԿ խմբակցության ղեկավարի աշխատասենյակում, հերթով նախատել Արտաշես Մամիկոնիչին, որն արդարացել է, թե ի՞նչ է արել որ, ընդամենը «մի մուշտի» է տվել, ավել՝ ոչինչ: Գործընկերների նախատինքի դոզան այնքան մեծ է եղել, որ Գեղամյանը սենյակից դուրս է եկել քափ-քրտինք կտրած, ակնհայտ անտրամադիր: Ի դեպ, երեկ ողջ օրը ՀՀԿ-ականները հերթով բացատրական աշխատանքներ էին տանում նաեւ Նապոլեոն Ազիզյանի հետ, որը միակ պատգամավորն է եղել, որ ականատես է եղել միջադեպին, անգամ Գեղամյանին թիկունքից գրկել՝ հետ է քաշել: Մտահոգությունն այն է, որ Ազիզյանը հանկարծ չհաստատի բռնության փաստը։ Աշխատանքները հաջողությամբ պսակվեցին, Ազիզյանը հայտարարեց, որ երբ ինքը հասել է, ամեն ինչ արդեն ավարտված է եղել:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով