Ի՞նչու են լարվել Կարեն Կարապետյանի և Տիգրան Սարգսյանի հարաբերությունները . «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ դժկամությամբ է մասնակցել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կազմակերպած Եվրասիական գործընկերության միջազգային VI խորհրդաժողովին:

Կարեն Կարապետյանին ճանաչողները գիտեն, որ նա առանձնապես լուրջ չի վերաբերվում Արա Աբրահամյանին: Պարզվում է, սակայն, որ վարչապետը լարված հարաբերությունների մեջ է այդ խորհրդաժողովին մասնակցող ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:

Կարեն Կարապետյանին հայտնի է դարձել, որ ՌԴ ամենաբարձր իշխանական շրջանակների հետ շատ ջերմ հարաբերվող Տիգրան Սարգսյանը լոբբինգ է անում իր ծրագրերի դեմ հօգուտ Սերժ Սարգսյանի՝ այդպիսով Սուրենիչը մի կողմից իր երախտագիտությունն է հայտնում Սերժ Սարգսյանին իր ներկա պաշտոնի համար, նաև հույս ունի, որ Սերժ Սարգսյանը հետագայում էլ իրեն անգործ չի թողնի»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 «Ժամանակ» թերթ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով