Թալանել են «Կոնվերս» բանկի՝ Սայաթ-Նովա պողոտայում գտնվող մասնաճյուղը

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամեր առաջ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը Սայաթ-Նովա պողոտայում գտնվող «Կոնվերս բանկ»-ի մասնաճյուղ է մտել և սպառնացել է, որ եթե իրեն 60 հազար եվրո գումար չտան, բանկը պայթեցնելու է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված բանկ են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության աշխատակիցները՝ վարչության պետի առաջին տեղակալ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամանել են նաև Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատում են նաև քննիչներ ու փորձագետներ։

Ոստիկանությունը պարզում է, թե արդյոք բանկը տրաքացնող քաղաքացին հասել է իր նպատակին, այն է՝ գումար տարե՞լ է, թե՞ ոչ։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

© shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով