Բեռլինում փախստականներին ստիպում են մարմնավաճառությամբ զբաղվել

Փախստականների համար նախատեսված բեռլինյան կենտրոնի անվտանգության աշխատողները ստիպում են ներգաղթյալներին մարմնավաճառությամբ զբաղվել։ Այս մասին հայտնում է ZDF գերմանական հանրային հեռուստաընկերությունը, որը սեփական հետաքննությունն է անցկացրել։

Հեռուստաընկերության տվյալներով՝ անվտանգության աշխատակիցները մարմնավաճառությամբ զբաղվելու գործում ներգրավվում են այն ներգաղթյալներին, որոնց մերժել են ապաստանի տրամադրման հարցում։ Անվտանգության աշխատողները նման առաջարկներով առավել հաճախ դիմում են երիտասարդ ներգաղթյալներին։

Աֆղան մի տղամարդ պատմել է, որ այսպես կոչված «կավատները» հաճախորդնրի հետ սեքս-ծառայություննեերի համար առաջարկում են 30-40 եվրո։ Նրա խոսքով՝ շատ ներգաղթյալներ համաձայնում են մարմնավաճառությամբ զբաղվել գումարի կարիքի պատճառով։ Սեքս-ծառայություններ են մատուցում նաև անչափահաս փախստականները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութի հրապարակումից հետո պատկան մարմինները հրահանգել են հետաքննություն անցկացնել։

 

1in.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով