Ալիևը նախագահի հետ նստում, խոսում ա, վազում կնգան պատմում ա. Մանվել Գրիգորյան

Սահմանում մշտապես է լարված իրավիճակ, հանգիստ միայն երբեմն է լինում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը:

«Կրակոցները, զոհերը, վիրավորները մշտապես են, պիտի հասկանանք, որ լուրջ մարդիկ, հակառակորդներ կան, որ մեզ ոչ թե տարածքի համար, այլ որպես Առաքելական եկեղեցու հետևորդներ, քրիստոնյա՝ ուզում են վաբշե աշխարհի երեսից ջնջեն: Ադրբեջանցիք էդ ձև են տրամադրված, որ հայ ազգը վաբշե տարածքում չլինի, իրանց մեկնաբանությունը, խոսելը, պահանջելը դրա մասին են խոսում՝ «տվեք» կամ «դուք ստեղ չեք», «Երևանը մերն ա»: Անմարդկային բոլոր երևույթներով իրենք գործում են, մենք պիտի վերջնականապես գիտակցենք, թե ում հետ գործ ունենք, ովքեր են մեր հարևանները, և մեր բոլոր ներդրումները, ջանքերը ուղղենք մեր երկրի, սահմանի, բանակի հզորացմանը, որ կարողանանք նմանատիպ բաներից խուսափել»,- ասաց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանվել Գրիգորյանի դիտարկմամբ՝ հակառակորդի հետ պիտի խոսել իրենց լեզվով՝ լռեցնելով, պատժելով՝ ինչպես Արցախյան պատերազմի, ապրիլյան գործողությունների ժամանակ: Նա կարևորեց բանակի շարունակական համալրումը նաև հզոր, ժամանակակից զինտեխնիկայով:

«Խոսելու ձև չկա՝ գալիս նստում, մեր նախագահի հետ բան ա պայմանավորվում, հասնում տունը՝ կնգան պատմում: Մեր նախագահը հլը սամալյոտից չէր իջել, դրանց օգնականները սկսեցին տարբեր մեկնաբանություններ անել: Նա գնացել էր ձևական, ևս մի անգամ խաբս տալու»,- շեշտեց նա:

Մանվել Գրիգորյանը նաև ասաց, որ եթե Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, ասում է՝ աստիճանաբար իրավիճակը կսրվի, ապա այդպես էլ կլինի, նա տիրապետում է օպերատիվ իրավիճակին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

1in.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով