Քառօրյա պատերազմի մասնակիցների ստեղծած MindFly ընկերությունը լուրջ մրցակից է համարվում նույն գործունեությամբ զբաղվող շատ ու շատ այլ ընկերությունների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն որոշ ժամանակ է, իր գործունեությունն է սկսել MindFly ընկերությունը, որի հիմնադիրները քառօրյա պատերազմի մասնակիցներ են՝ Երևանի բնակիչներ, 21-ամյա Նազար Խլոյանը և Արման Մարկոսյանը, ովքեր արդեն ունեն մեծ աշխaտանքային թիմ և որոշ հաջողություններ: Ստորև ներկայացնում ենք նրանց հետ անցակցրաց հարցազրույցը.

-Ինչպե՞ս որոշեցիք ստեղծել նոր ընեկություն:

-Միտքը ծագել էր դեռ վաղուց, քանզի կային նախադրյալներ: Փոքր էինք, զբաղվում էինք պարկուրով, նկարահանում և մոնտաժում էինք: Ժամանակի ընթացքում որոշեցինք ավելի կատարելագործել մեր գիտելիքները տվյալ ոլորտում և մեր նախաձեռնությունը սկիզբ չունեցավ։ Որոշեցինք դադար տալ այդ ուղղությամբ մտածելուն և գործել պարտադիր զիվորական ծառայությունն ավարտելուց հետո: Ծառայությունից հետո ստեղծեցինք նոր ընկերություն, այն անվանեցինք MindFly, որը կզբաղի գրաֆիկ-դիզայներական և վիդեոմոնտաժային աշխատանքերով, ինչպես նաև վեբ ծրագրավորմամբ, 3D մոդելավորմամբ, բջջային հեռախոսների, համակարգիչների տեխնիկական և ծրագրային սպասարկման աշխատանքներով: Ստեղծեցինք թիմ՝ համապատասխան մասնագետներով, որոնց շարքում ևս կան քառօրյա պատերազմի մասնակիցներ: Շնորհիվ մեր պրոֆեսիոնալ մասնագետների՝ ցանկացած ուղղություններով աշխատանքներն արվում են բարձր որակով: Հաճախորդների հետ անմիջական շփումը կնպաստի այն բանին, որ հաճախորդը առավել գոհ կմնա մեր կատարած աշխատանքներից, իսկ ինչպես ասում են՝ գոհ հաճախորդից լավ գովազդ չկա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Ինչո՞ւ հենց MindFly:

-Բավականին երկար մտածեցինք անվան շուրջ, թե ինչպես անվանենք ընկերությունը: Անվանումը պետք է լիներ խոսուն և հստակ բնութագրեր ընկերության աշխատանքային գործունեությանը: Իսկ ինչո՞ւ հենց MindFly, որովհետև այն թարգմանաբար նշանակում է մտքի թռիչք, մենք մեր աշխատանքներում փորձում ենք լինել առնվազն մեկ քայլ առաջ մեր աշխատանքային ոճով:

-Ի՞նչ հետագա զարգացումներ եք պատկերացնում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Բնականաբար, ամեն ոք, ամեն թիմ, ստեղծելով StartUp , կցանկանա, որ այն տվյալ ոլորտում դարձնի առաջատար, մենք նույնպես բացառություն չենք: Հաշվի առնելով մեր մասնագետների որակավորումը՝ կարծում եմ, որ կգրանցենք ցանկալիին մոտ ցուցանիշ: Ներկայումս ամեն ուղղվածությամբ, որով զբաղվում է ընկերությունը, ունենք 2 կամ 3 մասնագետ, իսկ ընկերության առաջխաղացմանը համապատասխան ցանկանում ենք ապահովել բարձր որակ, ձեռք բերել հաճախորդների վստահությունը և անգամ կարելի է ասել, որ արդեն իր տեղն է գրավել մրցակցային շուկայում: Այս պահին այստեղ գտնվելը արդեն ինչ որ բան ասում է, ինչու չէ նաև սկիզբն է հաջողության հասնելու ճանապարհին:

-Ո՞րն է ձեր՝ հաջողության հասնելու հիմնական գաղտնիքը:

-Իմ կարծիքով, հաջողության հասնելու համար մենք ունենք բոլոր նախապայմանները: Լավ մասնագետներով համալրված թիմը դեռ չի նշանակում, որ կհասնենք հաջողության, պետք է նաև կամզակերպվածություն, նպատակասլացություն և, ինչո՞ւ չէ, նաև հաճելի մթնոլորտ: Մենք ամեն ինչ անում ենք՝ դրան հասնելու համար: Ինձ թվում է՝ ամենակարևորը թիմային աշխատանքում հենց վերոնշյալ հատկանիշներն են, որը շատ լավ է կազմակերպվում մեր մասնագտների կողմից: Այսքանը ստեղծելուց հետո նոր կարելի է մտածել մեր հաջողության հասնելու մասին:

Հեռախոսհամարներ՝ 041 (055, 099) 667373:

Հարցազրույցը և լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

© shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով