«Փաստ». Նախարարության աշխատակիցը բազմաբնակարան շենք ունի

«Փաստ» օրաթերթը գրում է. Ամիսներ առաջ Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում վերանշանակված Արտաշես Կիրակոսյանը միայն վերջերս է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Նրան է պատկանում բազմաբնակարան բնակելի շենք՝ մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի եւ ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինությունը, եւ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքը: Պաշտոնը ստանձնելու օրվա՝ հուլիսի 21–ի դրությամբ ունեցել է 5 միլիոն 500 հազար դրամ, 6 հազար ամերիկյան դոլար ու 20 հազար ռուսական ռուբլի դրամական միջոցներ: Եկամուտները ստացվել են միայն աշխատավարձից ու կազմել 2 միլիոն 781 հազար դրամ:

Կիրակոսյանը մինչ կառավարությունում աշխատանքի անցնելը աշխատել է իրավապահ մարմիններում. 2008–09 թթ. եղել է Ոստիկանության պետի տեղակալի օգնականը։ Մինչ Գյուղնախարարություն աշխատանքի անցնելն էլ նույն պաշտոնը զբաղեցրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով