ԽՃԱՆԿԱՐ | MOSAIC
2017 թվականի հոկտեմբերի 21-ին Երևանում 3-րդ անգամ կանցկացվի արդեն ավանդույթ դարձած <<Աշխարհի գույները>> փառատոնը` <<Խճանկար>> խորագրով: Տոնական երեկոն, որտեղ ներկայացվում են տարբեր ազգերի մշակույթներ, մշտապես ընդլայնում է գործունեության շրջանակները` ներգրավելով ավելի շատ անձանց և կազմակերպությունների: Կազմակերպիչը` <<Հանդես>> փրոդաքշնն է, որը հաճախակի է նախաձեռնում ու իրականացնում տարաբնույթ մշակութային միջոցառումներ: Այս անգամ փառատոնը տեղի կունենա Հայաստանի խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատում (Եզնիկ Կողբացի 69), ժամը` 18:00-ին: Կազմակերպչական խումբը խոստանում է բազմաբովանդակ ու անակնկալներով լի երեկո:
<<Հանդես>> փրոդաքշն
Տեղեկատվության և
հասարակայնության հետ
կապերի բաժին