Տարբեր ազգերի մշակույթները մեկ երեկոյի ընթացքում՝ մեկ հարկի տակ.

Այսօր, հոկտեմբերի 21-ին Երևանում 3-րդ անգամ «Հայաստանի խուլերի միավորման մշակույթի և սպոորտի» պալատում անցկացվեց. «Աշխարհի գույները» փառատոնը` «Խճանկար» խորագրով:

Ներկա էին զոհված զինվորների մայրեր, մշակույթի նվիրյալներ և այլոք: Համերգի ընթացքում պատվավոր հյուրը բոլորիս կողմից սիրված երգչուհի Ռիմա Սարիբեկյանն էր, ով իր գեղեցիկ կատարումներով ցնցեց դահլիճը: Հանդիսատեսն էլ կարոտով ու ծափողջույններով ճանապարհեց երգչուհուն: Փառատոնի շրջանակներում «Զինվորի պաշտպան» ՀԿ-ի նախագահ՝ Գ. Արմենակյանը «Զինվորի պաշտպան» մեդալով պարգևատրեց «Հանդես փրոդաքշեն»-ի տնօրեն Արման Կարապետյանին, նաև շնորհակալական խոսքեր հնչեցին, մշտապես զինվորների կողքին գտնվելու, աջակցելու համար Ա. Կարապետյանին:

Փառատոնին աջակցելու համար նաև պատվոգրերի արժանացան մի շարք լրատվական կայքերի ղեկավարներ, հանձինս՝ 4NEWS. AM կայքի տնօրեն Լիլիթ Հովակիմյանը: Այս փառատոնի ամենակարևոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մասնակցում են զոհված զինծառայողների ընտանիքները, ովքեր մի պահ կտրվում են իրենց առօրյայից ու ինչպես, որ հնչեց փառատոնի ընթացքում. «Սև գույնը այս փառատոնների ընթացքում միախառնվեց բոլոր գույներին, ինչի համար մենք երախտապարտ ենք կազմակերպիչներին, մասնակիցներին»…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

4NEWS.AM լրատվական կայքն էլ իր անունից  շնորհակալություն է հայտնում «Հանդես փրոդաքշենի» տնօրեն ̀  Արման Կարապետյանին, մաղթելով նորանոր հաջողություններ, ստեղծագործական նվաճումներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով