«Սրտի ստենդավորումը կարող է էժանանալ 35-40 տոկոսով». Լևոն Ալթունյան

«Աշխարհի փորձն այլընտրանք ապահովագրությանը չի ներկայացնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

Նրա խոսքով՝ որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ապահովագրական ինստիտուտը հավելյալ եկամուտներ է ստեղծում առևտրական ընկերությունների համար, իրենք գնացին մի համապարփակ ճանապարհով, երբ ռիսկի գործոնը, գումարների հավաքագրումը, ապահովագրական ռեզերվների կառավարումը կատարում է պետությունը, իսկ այնպիսի մի գործառույթ, ինչպիսին է ծառայությունը, տրամադրում են առևտրային ընկերություններ. «Այսինքն՝ այստեղ ամեն մեկը զբաղվում է իր գործով: Բիզնեսը տրամադրում է ծառայություններ, պետությունը կառավարում է գումարները և թելադրում է խաղի կանոնները»:

Լ. Ալթունյանը նշեց, որ իրենք տեսականորեն հաշվարկել են, որ սրտի ստենդավորման գործողությունը կարող է էժանանալ 35-40 տոկոսով. «Եթե մենք ներդնենք 5 տարվա ամորտիզացիա՝ ֆիքսված բարձր աշխատավարձեր աշխատողների համար, և հիվանդանոցներն ապահովենք մինիմում 5 գործառույթով, 40 տոկոսով կարող են գներն իջնել: Սա է այն ուղղությունը, որով այսօր գնում ենք, և որը կներդնենք: Մենք վարում ենք բանակցություններ մի շարք դեղմատակարարների հետ, և շուտով, ես կարծում եմ՝ կարող ենք հանդիպել ու փաստել, որ դեղերի գները զգալիորեն իջնելու են»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով