Հայաստանի կառավարությունը առաջիկայում տարածքներ է նվիրաբերելու Սերժ Սարգսյանի ծննդավայր համարվող Սյունիքի մարզի Տեղ գյուղապետարանին:
ՀՀ Սյունիքի մարզի Տեղի գյուղապետ Ներսես Շադունցը դիմել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն եւ պահանջել գյուղում գտնվող հիվանդանոցի եւ ծննդատան շենքերը սեփականության իրավունքով փոխանցել համայնքին:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ գյուղապետարանին սեփականության իրավունքով կտրամադրվի 4.7 մլն դրամ արժողությամբ 421.2 քմ մակերեսով շենքը`համայնքային զարգացման կենտրոն ստեղծելու նպատակով: Բացի այս, Տեղի գյուղապետարանի սեփականության իրավունքով կնվիրաբերվի նաեւ 7.1 մլն դրամ գնահատված արժեքով 158.3 քմ մակերեսով շենքը:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նվեր ստացած շենքը գյուղապետարանը մտադիր է վերածել նախադպրոցական ուսումնական հաստատության: Ի դեպ, տեղեկացնենք, որ տեղի գյուղապետարանը պարտավորվել է Սյունիքի մարզի 2017-2025 թթ. զարգացման պլանի՝ մինչև 2025 թվականի ավարտը համայնքային զարգացման կենտրոն ստեղծելու նպատակով ստացած շենքի եւ բակի վերանորոգման նպատակով իրականացնել 40 մլն դրամի ներդրում: