Սան Ֆրանցիսկոյում զինված անձը կրակ է բացել մարդկանց վրա, սպանելով երկու մարդու և վիրավորելով երեք ուրիշների:
«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սան Ֆրանցիսկոյի արվարձանում զինված անձըը կրակ է բացել բնակարանների, բենզալցակայանների և այդ վայրում գտնվող ավտոմեքենաների ուղղությամբ, սպանելով երկու տղամարդու և վիրավորելով երեք հոգու, այդ թվում՝ երկու կնոջ և ճանապարհային ոստիկանության մի սպայի:
Դեռևս պարզ չէ, ոստիկանության կողմից ձերբակալված Ալեն Շմուրը նախապես ծրագրել է հանցագործությունը, թե՝ ոչ: Ոստիկանությունը դեռևս չի պարզել դեպքի պատճառը:
Վիճակագրության համաձայն, ԱՄՆ-ում առկա է ամենաշատ հրազենը: Այս երկրում յուրաքանչյուր 100 հոգուց 90-ը հասանելիություն ունի հրազենին:
ԱՄՆ-ի Կոնգրեսում զենք կրելու կողմնակիցների լոբբիի ազդեցության պատճառով, այդ երկրի կառավարությունն ու երկու գլխավոր կուսակցությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկում հրազենին հասանելիությունը սահմանափակելու համար:
Parstoday