Ջիգարխանյանը հայտարարել է, որ ջանալու է մոռանալ իր կնոջը

Արմեն Ջիգարխանյանը ՆՏՎ-ի եթերում մեղադրանքներ է առաջադրել է իր կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային: Մասնավորապես, Ջիգարխանյանը կնոջը կշտամբել է իրենից երեխա ունենալու ցանկության համար:

Նրա խոսքով՝ «միայն արկածախնդիրը» նման քայլի կհամաձայնի 80 տարեկանում։ Դերասանը նաեւ «հրեշ» է անվանել կնոջը՝ նրան մեղադրելով իր ունեցվածքին ու թատրոնին տիրանալու ցանկության մեջ: «Ես իմ մնացած կյանքում ջանալու եմ մոռանալ նրան»,-հայտարարել է Ջիգարխանյանը:

Թատրոնի եւ կինոյի նշանավոր դերասանը հոկտեմբերի 10-ին հոսպիտալացվել է Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում, նրա վիճակը գնահատվել է միջին ծանրության: Նշվել է, որ 82-ամյա արտիստը հիվանդանոց է ընդունվել մասնավոր կարգով՝ առանց փաստաթղթերի եւ խնդրել է իր առողջական վիճակի մասին չհայտնել ոչ ոքի, ներառյալ 38-ամյա կնոջը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԶԼՄ-ները հայտնել են դերասանի ամուսնալուծվելու մտադրության մասին: «Ուղիղ եթեր Անդրեյ Մալախովի հետ» ծրագրում Ջիգարխանյանը պատմել է, որ իր կինը «շատ ցավ»է պատճառել իրեն, եւ ինքը պատրաստ չէ ներել նրան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով