ՊՆ ստուգման ենթակա պահեստներ են այրվել. Մամուլ.am

Վերջերս համացանցում լուրեր տարածվեցին Գլխավոր շտաբի նախկին պետ Խաչատուրովի և նրա սիրելի ՝ ներկայիս թիկունքի պետ Յոլչյանի կողմից ՊՆ ից միլիարդների հասնող հափշտակությունների մասին։ Յոլչյանի պաշտպանությունը անմիջապես ստանձնեց ՊՆ մամուլի խոսնակը և ինչպես օբյեկտիվ նշեց մամուլը «աչքի տեղը հոնքն էլ հանեց» ։

Ըստ մեր տեղեկությունների հրապարակումների արդյունքում Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ և լայնածավալ ստուգումներ պետք է սկսեին, հիմնականում ՊՆ-ից թերի մատակարարումների միջոցով միլիարդների չարաշահումներ հայտնաբերելու մասով։ Բայց ինչպես ասում են ուրբաթը շաբաթից շուտ եկավ։

24/09/2017 թ-ին լուսադեմին հրդեհվել են Սովետաշենում գտնվող երկու տարբեր զորամասերի իրային պահեստները ՝ վառվել է այնտեղ գտնվող ամբողջ գույքը, ինչպես նաև ոչնչացվել է անձեռնամխելի պահեստարանի (НЗ) գույքը նույնպես։Այդ զորամասերը ըստ ստուգման գրաֆիկի առաջինը պետք է ստուգվեին։ Դե ինչ կարելի է փաստել, որ ՊՆ երկու զորամաս արդեն պատրաստ են ստուգման։ Խիստ մտավախություն ունենք, որ հրդեհները ՊՆ ում կշարունակվեն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Mamul.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով