Ու՞մ հասավ Ծառուկյանի տրամադրած Jeep Wrangler-ը

Загрузка...

Հայաստանում արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվում է «Մուլտի ֆորս» անվանումը կրող ամենամյա ավտոմրցաշարը: Սա off road տիպի ամենագնացների մրցություն է ամենաբարդ տեղանքներում և համարվում է աշխարհի ամենաթանկ սպորտաձևերից մեկը:

Այս մրցաշարը Հայաստանում, իհարկե, վաղուց է անցկացվում, որը կազմակերպում են հայաստանյան «ջիպերները»: Բայց այսպիսի մրցաշար ըստ պատշաճի կազմակերպելու և դրսից մասնակիցներ հրավիրելու համար լուրջ ֆինանսական ներդրումներ են պահանջվում: Արդեն երկու տարի է՝ այս սպորտաձևը Հայաստանում հովանավորում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այս տարի մասնակիցների աննախադեպ մասնակցություն եղավ հարևան Վրաստանից, Իրանից, նաև ԱՊՀ երկրներից՝ Ռուսաստան, Բելառուս:

Թեժ մրցության արդյունքում 2-2.5 լիտր աշխատանքային ծավալով մեքենաների դասում հաղթանակ գրանցեց Վրաստանը ներկայացնող Գրիգոր Մշվելաձե, Շոթա Մաչելաշվիլի զույգը: B դասում հաղթող ճանաչվեցին կրկին Վրաստանից ժամանած, բայց արդեն ազգությամբ հայ Արսեն Կարապետյանն ու Միշա Կտոյանը, C դասում լավագույնը Բելառուսի անձնակազմն էր, իսկ բացարձակ դասում հաղթող ճայաչվեց Երևանը ներկայացնող Դավիթ Մարտիրոսյանն ու Էդուարդ Ղայֆաջյանը: Որպես գլխավոր մրցանակ՝ ներկայացված էր կատարելագործված Jeep Wrangler ամենագնացը, որը հատկացրել  էր Գագիկ Ծառուկյանը:

Այն պետք է բաժին հասներ բոլոր դասերի հանրագումարում լավագույն ցուցանիշ գրանցած մարզիկին: Բայց քանի որ արդյունքները հավասար էին, որոշվեց մրցանակը հանձնել վիճակահանությամբ: Վիճակահանության արդյունքում պարզ դարձավ, որ Wrangler-ը մնում է Հայաստանում, այն բաժին հասավ Հայաստանը ներկայացնող մարզիկ Դավիթ Մարտիրոսյանին:

 

 

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...