Ոստիկանապետը խոստումը չի կատարել. ինչու աղմկալի սպանությունների գործերով տեղաշարժ չկա. «Ժողովուրդ»

Загрузка...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2017 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Եռաբլուրում, անդրադառնալով քրեական հեղինակությունների մասնակցությամբ աղմկալի սպանությունների թեմային, ասել էր, թե. «Ոստիկանությունը աչք չի փակում, չբացահայտվող դեպքեր չկան: Երկու դեպքեր են` մեկը բացահայտվել է, շուտ կբռնենք, մյուսն էլ բացահայտվում է, շուտ կբռնենք»:

Ու մինչ ոստիկանապետը վստահեցնում է, թե աղմկահարույց գործերը բացահայտվել են, և հանցագործներին կբռնեն, սայլը տեղից չի շարժվում: Մասնավորապես հնչեղություն ունեցող այդ սպանությունների գործով որեւէ տեղաշարժ չկա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Էջմիածին քաղաքի Անդրանիկի փողոցում սպանվեցին քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանևսկոյի մտերիմ ընկերները: Շուտով կլրանա սպանությունների մեկ ամիսը, սակայն կատարվածը դեռ բացահայտված չէ, եւ մինչ օրս որևէ մեկը ձերբակալված չէ:

Սեպտեմբերի 14-ին էլ Վերնիսաժում կրակոցներ հնչեցին, սպանվեց քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի մտերիմ ընկերը՝ Գագիկ Մոսիկյանը: Այս կրակոցներով էլ երեք անձի նկատմամբ հետախուզում հայտարարվեց, սակայն դեռևս բռնել են մեկին: 22 օր է անցել, սակայն մյուս հետախուզվողներին դեռևս չեն բռնել»:

 «Ժողովուրդ» օրաթերթ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...