Շուստրի նախարարը.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել սոցփաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման նոր կարգը։ Այդ նպատակով Առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերել առողջության ապահովագրության պայմանագրեր:

Թեև ԱՆ-ից տեղեկացրել են, որ ապահովագրության պայմանագրեր կնքվել են ՀՀ-ում գործող և առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող բոլոր ապահովագրական ընկերությունների հետ, սակայն այս օրերին սոցփաթեթի շահառուներից շատերը  էլեկտրոնային փոստով ծանուցումներ են ստանում, որ նախարարությունը իրենց համար առողջության ապահովագրության պայմանագիր է ձեռք բերել «ԻնգոԱրմենիա» ապահովագրական ընկերությունից:

Ինչպես հայտնի է, «ԻնգոԱրմենիա»-ն պատկանում է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին: Նա մինչև նախարար նշանակվելը «ԻնգոԱրմենիա»-ի ղեկավարն էր»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 «Ժամանակ» թերթ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով