Նոր մանրամասներ հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողի դեպքի մասին

Հակառակորդի կրակոցից զոհված 19-ամյա Չապլին Մարգարյանը Արմավիրի մարզի Արմավիր համայնքից էր: Ունի 2 եղբայր, գտնվում էր հոր խմանքի տակ։

«Բոլորի կողմից հարգված, սիրված երիտասարդ էր: Սպորտով էր զբաղվում: Ունի 2 եղբայր, փոքրը դպրոցում է սովորում, մեծ եղբայրը ծառայել է բանակում: Տղաները գտնվում էին հոր խնամքի տակ: Աշխատավոր ժողովուրդ են, նորմալ պայմաններում են ապրում»:  Դեպքը տեղի է ունեցել երեկ առավոտյան, հրազենային վիրավորում էր ստացել կրծքավանդակի հատվածում:

Տղային վիրահատել են, բայց կյանքը փրկել չի հաջողվել: «Մենք գիտեինք դեպքի մասին, ասել ենք հարազատներին, այսօր էլ տանեցիներին ենք ասել: Վաղը նոր զինվորի աճյունը կտեղափոխեն գյուղ»,- Արմավիրի գյուղապետ Ռաֆիկ Մարգարյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը (ծնված 1998թ.):

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով