Մարզահամերգային համալիրում կայացավ Invitro Production-ի կողմից կազմակերպված ծագումով ուզբեկ երգչուհի ՆԱՐԳԻԶ ԶԱԿԻՐՈՎԱՅԻ երեւանյան մենահամերգը: Եվ թեպետ օդանավակայանում յուրօրինակ ոճային արտաքինով երգչուհին բոլորովին այլ տպավորություն էր թողել, ապա այսօր նա փշաքաղվելու չափ ջերմ էր, երջանիկ ու հուզված: Իսկ իրեն ծաղիկ նվիրողներին առանձնահատուկ ջերմությամբ էր ամուր գրկում, համբուրում ու խոնարհվում: Ինչ խոսք, հաճախ չէ, որ հայ հանդիսատեսն էլ նույնքան ջերմ ու ոգեւորված է լինում, բայց այս անգամ Նարգիզի եւ հանդիսատեսի սերը փոխադարձ էր: Ավելին՝ համերգի ավարտին այնքան էր Նարգիզը տպավորված, որ հրաժեշտից առաջ շեշտեց. «Գնում եմ Երեւանում տուն գնելու», ապա անցավ հայերենի. «Моя Армения, ցավդ տանեմ»:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Ավելին ̀ սկզբնաղբյուր կայքում