«Մշակութային կանգառ». Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Գյումրիում

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը՝ ս. թ. նոյեմբերի 8-ին, ժամը 19:00-ին, հանդես կգա Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Աբելյանցիները գյումրեցի թատերասեր հանրությանը կներկայանան Թ. Բրանդոնի «Չարլեյի մորաքույրը» հայտնի կատակերգությամբ:

Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում հանդես է եկել 7 հյուրախաղով՝ ՀՀ Արագածոտնի մարզի Թալին, ՀՀ Լոռու մարզի Սպիտակ, Թումանյան, Տաշիր, ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան, Արցախի Հանրապետության Ճարտար և Մարտակերտ համայնքներում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԱՀ 110 համայնքում ընդհանուր առմամբ կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:

Ծրագրի գլխավոր հովանավորն է «Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը»:

Ազդագրերը ներբեռնել այստեղ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով