Միջոցառումներ՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան օրվան

Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան օրը՝ նոյեմբերի 1-ին, ժամը 13։00-ին կոմպոզիտորի գործունեությունը գնահատողներն ու ստեղծագործական ժառանգության երկրպագուները կայցելեն նրա շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելու /Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակ/։

Տեղի կունենա պատանի սպենդիարյանականների՝ Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի առաջին դասարանցիների երդման արարողությունը։ Այնուհետև, միջոցառումը կշարունակվի Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում /հասցե՝ Նալբանդյան 21/. «Ինտերակտիվ վորդ» ընկերության հետ համատեղ ստեղծված՝ «Բացահայտիր Սպենդիարյանին» և «Ես՝ բեմանկարիչ» վիրտուալ խաղերի շնորհանդեսով։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով