Միջադեպ Ախալքալաքում ՏԻՄ ընտրությունների ժամանակ

Jnews.ge-ն հետևել է Ախալքալաքում և շրջանի գյուղերում ՏԻՄ ընտրությունների ընթացքին՝ ներկայացնելով տվյալներ:

Ժամը 12:30-ի սահմաններում շատ մարդիկ էին հավաքվել Գումբուրդո գյուղի №69 ընտրատարածքի մոտ, հիմնականում տեղացիները: Այստեղ տեղի էր ունեցել բախում բնակիչների միջև: Ականատեսների խոսքով մարդիկ միմյանց չէին հասկացել և վիճել են:

ժ №1 ընտրատարածքում առավոտից ընտրողների հերթ է եղել: Այստեղ տեղի է ունեցել բախում դիտորդի և հանձնաժողովի անդամների միջև: Առավոտյան ժամը 8:45-ի «Հաշմանդամներին օգնելու ասոցիացիայի» դիտորդը, Գիորգի Պետրոսյանը (“Վրաստանի Հայրենասերների դաշինքից” քաղաքապետի թեկնածուի որդին) կանգնած էր գրանցողների հետևում, որոնք մոտ էին գտնվում ընտրատարածքի պատին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանձնաժողովի անդամները նշեցին, որ դիտորդն իրավունք չունի մոտենալ գրանցողներին: Ընտրատարածք այցելեցին նաև Ախալքալաքի շրջանային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները: Արդյունքում, գրանցողների նստարանները հեռացվեցին պատերից:

 

Armlur.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով